Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր մասը ստատուս-քվոյի փոփոխումն է: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Խիկմետ Գաջիևը:
«Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ այն նպաստել է բարենպաստ պայմանների ստեղծմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար պայմանների ստեղծմանը: Այսօր հիմնական խնդիրը, ինչպես նշվել է Վիեննայի հանդիպմանը, հունիսին հակամարտության կարգավորման շուրջ համապարփակ բանակցություններ սկսելն է: Հակամարտության կարգավորման համապարփակ գործընթացի գլխավոր մասը անընդունելի և անկայուն ստատուս քվոյի փոփոխումն է և զորքերի դուրս բերումը օկուպացված ադրբեջանական տարածքներից», - հայտարարել է Գաջիևը: