Կոնվերս Բանկը՝ Ոսկե Ծիրան կինոփառատոնի հետ համընթաց կազմակերպել է
հերթական երաժշտական երկխոսություն՝ Jazz CONVERSation:
Յուրաքանչյուր ամառվա
ամենասպասված իրադարձություններից մեկի՝ Ոսկե Ծիրանի, ֆիլմերի ցուցադրությունից
անմիջապես հետո Շարլ Ազնավուրի հրապարակում հայաստանյան բենդերը նվագում են ջազ:
Վեցօրյա Jazz
CONVERSation-ի շրջանակներում բեմում հանդես եկան և լեգենդար Լևոն Մալխասյանն ու
Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի
ղեկավարությամբ , և Camarados, Hayway, Traffic Jam բենդերը: Իսկ հուլիսի 18-ին
Jazz CONVERSation-ը կավարտվի Ռուբեն Սատթյան բենդի կատարումներով:
«Կոնվերս Բանկը երաժշտական
երկխոսություններ է կազմակերպում արդեն չորրորդ տարին շարունակ: Երաժշտության և
առհասարակ մշակույթի զարգացումը յուրաքանչյուր երկրի զարգացման կարևորագույն
գործոններից է, այդ իսկ պատճառով մենք միշտ հետևողական ենք եղել մշակութային
նախագծերի աջակցման մեր ծրագրերում», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան
Դավթյանը:
2011-ին Կոնվերս Բանկի ևս
մեկ Jazz CONVERSation-ի շրջանակներում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ
նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: 2012-ին Բանկը կազմակերպեց Rock
CONVERSation համերգը՝ Empyray խմբի մասնակցությամբ: 2013 թվականին հերթական
Classical CONVERSation-ը նվիրված էր Արամ Խաչատրյանի 110 և Կոնվերս Բանկի
20-ամյակին: Բանկը կազմակերպեց մի շարք միջոցառումներ՝ աշխարահռչակ հայ
կոմպոզիտորին նվիրված:
Հավելենք,
որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 70 ֆիլմ, որից 12-ը
ներկայացված է «Խաղարկային ֆիլմ», 12-ը`«Վավերագրական ֆիլմ», 18-ը` «Հայկական
համայնապատկեր» և մոտ 30-ը` «Ծիրանի կորիզ» անվանակարգերում: