Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ այցելուների կենտրոնը գործարկել է պաշտոնական էջ FaceBook սոցիալական ցանցում, ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Էջը միտված է ԱՐԱՐԱՏի պատմական ժառանգությունը, այցելուների կենտրոնի առօրյան ներկայացնելուն, այն նաև կանդրադառնա այցելուներին հետաքրքրող այլ հարցերին:
Այս պահի դրությամբ էջի առանձնահատկություններից է “Art-e-Fact” խորագիրը կրող բաժինը, որտեղ յուրաքանչյուր չորեքշաբթի կներկայացվեն համառոտ շարադարված փաստավավերագրական նյութեր:
Էջը նաև արտացում է ԱՐԱՐԱՏի մոտեցումներն ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը, ինչը արտացոլված է հատուկ ենթահատվածում: Էջի հասցեն է ` https://www.facebook.com/ArArAtMuseum: