ՊԲ զինծառայող Վահե Եղոյանը մահացել է հակառակորդի կողմից արձակած գնդակից: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Տեղեկացվում է, որ զինծառայողի սպանության գործով հարուցվել քրեական գործ, քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 25-ին` ժամը 18.20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վահե Եղոյանը: