Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ուղղություններով
ինտենսիվ շփումների մեջ է ադրբեջանական զինուժի
կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով, Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի կարող պարզել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը` ադրբեջանական կողմից միջադեպի վայրի անդադար գնդակոծության պատճառով: Ադրբեջանական կողմն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չի տրամադրելլ Կասպրչիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խմբին` հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: