ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել
տարածաշրջան այցի արդյուների վերաբերյալ հայտարարությամբ:
«Ռուսաստանից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահներ Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրիեն այցելել են տարածաշրջան` երկրի
ղեկավարների հետ հանդիպելու և ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցելու նպատակով:
Համանախագահներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այցին չի կարողացել մասնակցել
անձնական պատճառներով», - ասվում է հայտարարությունում: Ամերիկյան կողմն այցի
ընթացքում ներկայացրել է ամերիկացի համանախագահի օգնական Դևիդ Սալվոն:
Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի, Երևանում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանի
մայրաքաղաքում կայացել է նաև հանդիպում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ
Նալբանդյանի հետ: Երևանում և Բաքվում միջնորդները քննարկել են Հայաստանի և
Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպումը, որը
կազմակերպվում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ:
Հայաստանի
և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, ինչպես
ենթադրվում է, կկայանա հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում: