ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն (Իգոր Պոպով, Ջեյմս Ուորլիք և Պյեռ
Անդրյու) առաջվա նման խորապես մտահոգված են նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցքի բացակայության առնչությամբ:
Ինչպես
ասվում է Մինսկի խմբի միջնորդների հայտարարությունում, ուղղաթիռի բեկորներն ընկած են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված
ուժերի շփման գծի չեզոք գոտու ականապատ տարածքում:
Այդ առնչությամբ, Մինսկի խմբի միջնորդները կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն աղետի վայրի գոտում եւ նպաստել տարածքի ականազերծմանը: «2010
թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Աստրախանի հայտարարության ոգուն համապատասխան`
միջնորդները Բաքվին կոչ են անում ապահովել զոհերի դիակներին մոտենալու
հնարավորություն, իսկ Երևանին` լիովին աջակցել
հումանիտար իարվիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին: Մենք կողմերին կոչ ենք անում
օգտագործել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա թիմի տարածաշրջանում գտնվելը և ապահովել ուղղաթիռի անկման վայրին մոտենալու հանարավորություն», - ասվում է
հայտարարությունում:
Այնուհետև միջնորդները կողմերին
հիշեցրել են հրադադարի ռեժիմը հարգելու
անհրաժեշտության և հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով Սոչիի,
Նյուպորտի և Փարիզի հանդիպումներում ստանձնած պարտավորությունների մասին:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի կարող պարզել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը` ադրբեջանական կողմից միջադեպի վայրի անդադար գնդակոծության պատճառով: Ադրբեջանական կողմն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չի տրամադրելլ Կասպրչիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խմբին` հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: