Հայաստանի
հարավում մետալուրգիական վերամշակող գործարան կառուցելու նպատակով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը մտադիր է ներգրավել 200 մլն.դոլար: Ծրագրի
նպաըակը օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, և կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:
Հոկտեմբերի 16-ին
կայացրած նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին, որը թույլ կտա մեկնարկել այդ ծրագրին:
Հուշագիրն ստորագրվել է ՀՀ
կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, VSEI ձեռնարկությունների խումբը և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն:
Որոշման նախագիծը
ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը: Նրա խոսքով,
ներդրումները կուղղվեն կառուցվող գործարանի նախագծմանը, շինարարությանը և
գործարկմանը: Նա հավելել է, որ առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ներկայացվի
ծրագրի բիզնես-նախագիծը: «Ծրագիրը կարող է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի
համար, ստեղծելով 1800 նոր աշխատատեղ»,-ասել է Շահվերդյանը: Իսկ ավելի վաղ
Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը
լրագրողներին հաղորդել էր, որ Հայաստանի պոչամբարներում կուտակվել է 1,5
մլրդ.տոննա լցակույտ: 82 մլն.տոննա լցակույտերը վերամշակելու դեպքում կարել է
տարեկան ստանալ 10 հազար տոննա մաքուր զտված պղինձ, 3-4 մլն.տոննա երկաթ, 250
հազար տոննա տարրական ծծումբ, 170 տոննա տելյուր, 3,6 տոննա ոսկի, 142 տոննա
արծաթ, ինչպես նաև ռենիում և այլ համաձուլվածքներ: Հայաստանում գոյություն ունի
17-19 մետալուրգիական պոչամբար և այդ գործարանը կարող էր աշխատել 30 տարի:
Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հիմնական բաժնետերերն
են`գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» և «Մաքուր երկաթ» ԲԲԸ
ընկերությունները`15-ական տոկոս, ինչպես նաև Armenian
Molybdenum Prodaction և
«Զանգեզուր մայնինգ» ընկերությունները` 12,5-ական տոկոս: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է ԱՊՀ
տարածքում պղնիձի ամենամեծ պարունակություն ունեցող` Քաջարանի հանքավայրը, որը
մասնավորեցվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, 132 մլն.դոլարով: