System of a Down հանրահայտ ռոք-խմբի երևանյան համերգը մեկնարկեց հորդառատ անձրևի տակ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգը տեղի է ունենում Երևանի Հանրապետության Հրապարակում «Արթնացրեք հոգիները» անվանումով:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, հրապարակն ամբողջությամբ լի է խմբի տեղացի, ինչպես նաև արտերկրացի երկրպագուներով:
2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի զոհը դարձավ 1.5 մլն.մարդ: