ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն արդեն երկար ժամանակ, ըստ էության, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ, ԲՀԿ-ն կանգնած է քաղաքացիների և Սերժ Սարգսյանին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողքին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: ՀԱԿ անդամն այդ մասին հայտարարել է`ի պատասխան այն հարցին, թե ինչու, ՀԱԿ-ի հետ միասին գտնվելով ոչ իշխանական քառյակի կազմում, ԲՀԿ-ն չի բարձրացնում նախագահի հրաժարականի հարցը:
Մուսինյանի խոսքով, վաղ թե ուշ կգա ճշմարտության պահը, կլինի հստակ տարանջատում ժողովրդի կողքին կանգնածների և իշխող ռեժիմը պաշտպանողների միջև:
Նա նաև գտնում է, որ ՙքառյակը՚ չի հիասթափեցնի հասարակությանը, և որքան էլ իշխանությունը ձգտի պառակտում մտցնել քաղաքական ուժերի միջև, այդ ձևաչափն ապացուցել է իր կենսունակությունը: