Հունիսի 10-ին տեղի կունենա յոգայի լուսանկարների ցուցադրության բացումը, որը կազմակերպում է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը՝ Յոգայի երկրորդ միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են դեսպանության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսը բաց կլինի հունիսի 10-14-ը ՙՄոսկվա՚ կինոթատրոնի նախասրահում:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Հայաստանում Հնդկաստանի դեսպանության աջակցությամբ Երևանում յոգայի կենտրոնները ՙՅոգա Ֆլեշմոբ՚ են իրականացրել: