Եվրամիությունը մտահոգված է Երևանում տեղի ունցող վերջին իրադարձությունների առնչությամբ՝ կապված Էրեբունու ոստիկանական ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժ անձնակազմին: Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալու բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:
Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են: Տարաձայնություններն անհրաժեշտ է կարգավորել քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա», - ասվում է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում: