Դեպի Հայաստան երկաթուղու աբխազական հատվածի բացումը հարցականի տակ է, թեև Ռուսաստանը լուծել է ամենաբարդ խնդիրը` ստացել է
աբախզական կողմի համաձայնությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը` մեկնաբանելով երկաթուղու բացման վերաբերյալ Պուտինի
երեկվա հայտարարությունը:
Ռուսաստանի հետ
Վրաստանի երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի տարածքով ընդհատվել է
1992-1993 թթ. հակամարտությունից հետո: Աբխազական հատվածի բացումը ռազմավարական
առումով կարևոր է Հայաստանի համար, քանի որ ամենակարճ և ամենաէժան ճանապարհն է
դեպի Ռուսաստան:
Եվսեևի ասելով,
եթե ավելի վաղ Սուխումը որպես նախապայման Երևանից պահանջում էր ճանաչել Աբխազիայի
անկախությունը, ապա այսօր այդ հարցը
հանված է օրակարգից, քանզի Մոսկվան իր հերթին Սուխումին լուրջ զինջումների է
գնացել: «Վերջնական լուծումն այժմ կախված է Թբիլիսիից, որի նկատմամբ, սակայն,
ճնշում է գործադրում ԱՄՆ: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ հարցը կարելիէ լուծել,
և այստեղ հսկայական դեր կարող էր խաղալ Աբաշիձե-Կարասին հանձնաժողովը: Ավելին,
Մոսկվան պատրաստ է ֆինանսավորել այդ հատվածի բացումը, եթե Թբիլիսիի հետ բոլոր
տարաձայնությունները վերացվեն», - նշել է Եվսեևը:
Նա չի բացառել, որ
Ռուսաստանն այդ խնդիրը լուծելու և Վրաստանի համաձայնությունն ստանալու իր ձգտման մեջ կարող է չեղյալ հայտարարել Թբիլիսիի
նկատմամբ որոշ առևտրային սահմանափակումներ:
Մինչդեռ,
հիշեցնենք, որ վրացական կողմը նախագահի շուրթերով արդեն քննադատել է Ռուսաստանի և
Աբխաիզայի դաշնակցության և ռազմավարական գործընկերությոն շուրջ պայմանագրի
ստորագրումը: Գեորգի Մարգվելաշվիլիի ասելով, նշված պայմանագրի ստորագրումը
«Վրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ է, որն ավելի է բարդացնում
իրավիճակը Հարավային Կովկասում և փակուղի է մտցնում Վրաստանի և Ռուսաստանի միջև
հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ Աբխազիային դնում է անհաղթահարելի
խնդրի առջև»: