Երևանում ընթացող երթի ընթացքում ֆուտբոլային երկրպագուների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ:
Ինչպես դեպքերի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, Հայաստանի ֆուտբոլային ֆան-ակումբի (FAF) անդամները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ, պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում մասնակիցները որոշում են ֆեդերացիայի ցանկապատին փակցնել ՀՖՖ հրաժարականի պահանջով պաստառներ, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս, որից հետո ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի է ունենում ոչ մեծ բախում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ցուցարարների գործողություններն անօրինական են:
Նշենք, որ ֆուտբոլային երկրպագուների նախորդ երթը նույնպես ավարտվեց ոստիկանների հետ բախումներով: Այն բանից հետո, երբ ՀՖՖ-ից ոչ ոք դուրս չեկավ, նրանք արտահայտեցին իրենց անհարգալից վերաբերմունքը, պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը, որից հետո տեղի ունեցան բախումները: Ցուցարարները նշում էին, որ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլը դարձրել է իր սեփականությունը, բայց այն պատկանում է ժողովրդին: Դա բիզնես չէ, այլ ազգային թիմ է, հայտարարել են նրանք: