Ռուբլու կտրուկ
արժեզրկումը և Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը չբերեցին Հայաստանից աշխատանքային միգրանստների արտահոսքին: Այս
մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ Պետական միգրացիոն
ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով, Հայաստանից Ռուսաստան մեկնող
կարճաժամկետ աշխատանքային միգրանտների թիվը կազմում է 100 հազար մարդ: Միգրանտների
գծով պաշտոնական վիճակագրությունը բացակայում է և սա փորձագիտական գնահատական է,
ասել է Եգանյանը: Նա հավաստել է, որ վերջին 4-5 տարիներին այդ թիվը չի փոքրացել,
անգամ 2014 թվականին Ռուսաստանից Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների
կրճատումից հետո, ռուբլու արժեզրկման կապակցությամբ: Նա գտնում է, որ նույնիսկ
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումից հետո էլ հայ միգրանտների թիվը չի
պակասի, քանի որ ԵՏՄ-ին Հայաստանի միացումից հետո աշխատանքային հայ միգրանտներն, ի
տարբերույթուն ԱՊՀ մյուս երկրների քաղաքացիների, ստացան արտոնություններ, նշել է
ծառայության ղեկավարը: