Ռուսաստանի քննչական կոմիտեն գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է ներկայացրել ՌԴ ՔՕ 160-րդ (մսխում) եւ 174-րդ
(փողերի լվացում) հոդվածներով: Նա մեղադրվում է Բաշկիրիայի նախկին նախագահ Ուրալ Ռահիմովի որդու հետ հանցակցության համար` 2009 թվականին «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի կապակցությամբ, հաղորդում է «ՌԲԿ»-ն:
Ռահիմովի դեմ
գործ էր հարուցվել ապրիլի 28-ին: ԱԴԾ աշխատակիցները Հայրապետյանին ձերբակալել են հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդակայանում, հուլիսի 17-ին Բասմանի դատարանը գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորելու
սանկցիա է տվել: Պաշտպանությունն արդեն բողոքարկել է այդ որոշումը:
Հուլիսի 14-ին կրտսեր Ռահիմովի դեմ գործի առթիվ Բասմանի դատարանը կալանք է կիրառել «Բաշնեֆտի» բաժնետոմերի հսկիչ փաթեթի նկատմամբ, որը պատկանում էր «Սիստեմա» բաժնետիրական ընկերությանը (71,76 տոկոս), ավելի ուշ` «Բաշնեֆտի» բաժնետոմսերի եւս 12,57 տոկոսի նկատմամբ, որոնք պատկանում էին «Սիստեմա Ինվետս» դուստր ձեռնարկությանը: 2009 թվականին «Սիստեման» ձեռք էր բերել «Բաշնեֆտի» հսկիչ փաթեթը, որի վաճառքն, ինչպես ենթադրվում է, իրականացրել են կրտսեր Ռահիմովին մոտ կառույցները: