Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդի Վահե Ղուկասյանին դատապարտել է 17 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին` Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։Քրեական գործի շրջանակներում ձերբակալված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: