ՎՏԲ-Հայաստան բանկը
բնակչությանը տրամադրում է հնարավորություն ստանալու վարկ ադամանդե քարերի
գրավադրմամբ: Այսուհետ ադամանդե քարերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի
“Էրեբունի”, “Թիվ 15”, “Շահումյան”, “Գյումրի” և “Վանաձոր” մասնաճյուղերում:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, որպես գրավ Բանկը
ընդունում է ինչպես առանձին ադամանդներ, այնպես էլ ոսկյա իրեր իրենց վրա առկա
ադամանդե քարերով: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, սկսած 22% տարեկան
տոկոսադրույքով, առավելագույն ժամկետը` մինչև 540 օր: Վարկի հաստատումը և
ձևակերպումը կատարվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում:
Վարկը ստանալու համար
անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային
ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):
Վարկը կարող են ձևակերպել
21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, որոնց տարիքը վարկի մարման
պահին չպետք է գերազանցի 65 տարին:
Վարկի մասին առավել
մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի միասնական
տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով, այցելելով վերոնշյալ
մասնաճյուղերը կամ Բանկի պաշտոնական կայքը:
Նշենք,
որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.
ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի
փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես
ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն
ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: