Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի
կողմից համատեղ մշակված App Armenia
բջջային հավելվածը App Store մարքեթում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն
է:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ.
դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store և Google Play մարքեթներից
ներբեռնվել է ավելի քան 11000 անգամ: App Armenia բջջային հավելվածը
հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել
այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա
է ավելի քան 200 հավելված, 730 պաստառ, 810
ռինգտոն և ձայնային ծանուցումների 410 ֆայլ:
«Այժմ արդեն իսկ կարելի է փաստել, որ Տեխնոլոգիական
Զարգացման Կենտրոնի հետ համատեղ մեր նախագիծը հաջողված է: Ընդամենը մեկ ամսում
ներբեռնումների ռեկորդային թիվը և հավելվածն օգտագործողների դրական արձագանքը
լավագույն պարգևատրումն են մեր աշխատանքի համար, և մենք երջանիկ ենք, որ նոր
ծրագրի շնորհիվ կարողացանք հավելվածն օգտագործողների կյանքը դարձնել ավելի լավը»,
- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ուրախալի է, որ App Armenia-ն լավ մեկնարկ ունեցավ:
Համակարգի միջոցով բազմաթիվ հայկական հավելվածների ներբեռնումների քանակն արդեն
իսկ հասնում է մի քանի հարյուրի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային
նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման
աշխատանքերն այժմ ևս ընթանում են, և առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք
համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ և ձայնային բովանդակություն
ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի
տնօրեն Սամվել Չախալյանը:
App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝
Web և Mobile: App.am
կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում
ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի
միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App
Armenia բջջային հավելվածը հասնելի է
Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է
ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։
App Armenia
նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։
«ԱրմենՏել»
ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի
մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից
մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է
Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,
այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում,
Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում,
Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում,
Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը
ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր
բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են
մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo»,
«Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. սեպտեմբերի 30-ի
դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի
բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի
է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: