Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր միջոցառումներ է անցկացնում լրացուցիչ ռեզերվներ ստեղծելու և հայկական զինված ուժերի դեմ հարձակվողական գործողություններում ծախսված զինամթերքի համալրման նպատակով:
Ադրբեջանի ՊՆ հաղորդման համաձայն, զորքերի տնօրինմանն են հանձնվել տարբեր տրամաչափի զինամթերք, որոնք նախատեսված են տարբեր տեսակի սպառազինությունների համար և արտադրված են Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրների կողմից: Միևնույն ժամանակ ստեղծվում են լրացուցիչ անձեռնմխելի ռեզերվներ` տևական մարտական գործողությունների ապահովման համար, ասվում է հաղորդագրությունում:
ԱՀ պաշտպանության նախարարությունը նաև գերժամկետ ծառայության համար հավաքագրում է հայտարարել: «Թուրանի» հաղորդման համաձայն, դա արվում է` «հաշվի առնելով գերժամկետ ծառայություն անցնելու բազմաթիվ քաղաքացիների ցանկությունը»:
Գերժամկետ ծառայության կընդունվեն նրանք, ովքեր ժամկտեային ծառայություն են անցել, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, մինչև 40 տարեկան (բացառությամբ սպաների, ենթասպաների), ինչպես նաև 19-40 տարեկան կանայք: