«Ժառանգություն» կուսակցությունը նախաձեռնում է ընտրական հանձնաժողովի անդամ և լիազորված անձ դառնալու քաղաքացիների հավաքագրում` ապագա ընտրություններում օրենքի պահանջների կիրառման և ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Ինչպես նշվում է կուսակցության հայտարարությունում, ընտրված անձինք համապետական և տեղական մարմինների ընտրությունների ժամանակ ընգրկվելով ընտրական հանձանժողովներում նաև կվարձատրվեն 55 հազար դրամով:
Ընդ որում կուսակցությունում դժվարացել են պատասխանել ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք «ժառանգականները» մտավախություն չունեն, որ կամավորների շրջանում կարչող են լինել «այլ քաղաքական ուժերից ուղարկված կազաչոկներ»` կուսակցության անդամներին հետևելու կամ հնարավոր կեղծարարության վրա կանխամտածված աչք փակելու նպատակով: