Լեռնային Ղարաբաղի շփման գծում անօդաչու սարքերի
կիրառման վերաբերյալ հաղորդումները սադրանք են: «Թուիթերի» իր միկրոբլոգում այդ
մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի
համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա ընդսմին
կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման
ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի պաշտպանության
նախարարությունը հաղորդել էր Ադրբեջանի տարածքում հայկական անօդաչու սարքի
ոչնչացման մասին:
Հայաստանի
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում հերքել էր այդ
տեղեկատվությունը: «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն», - նշել է Արծրուն հովհաննիսյանը: «Մեր հավաստի
տվյալների համաձայն, ադրբեջանական կողմը խոցել է իրենց սեփական անօդաչու սարքը:
Ադրբեջանի «գործընկերները» շփոթել են, և շուտով այդ մասին նոր տեղեկություններ
կստացվեն», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: