«Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել այսօր վիրավորված Արայիկ Խանդայանին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, վիրավորվել է «Սասնա Ծռերի» սկսած փոխհրաձգության արդյունքում: Մինչդետ, խմբի անդամներից մեկը` Վարուժան Ավետիսյանը, հաղորդել է, որ Խանդոյանն, իրականում, վիրավորվել է ոտքին ստացած դիպուկահարի գնդակից: Նա նաև հավաստիացրել է, որ ՊՊԾ գնդի տարածքի վրա պտտվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք պարբերաբար ինչ-որ առարկաներ են նետում: «Հնարավոր է, դրանք հետաձգված գործողության ինչ-որ պայթուցիչ սարքեր են: Սակայն, եթե դա նույնիսկ այդպես է, մենք պատրաստ ենք պատասխան գործողությունների, մեր տրամադրության տակ բավականաչափ միջոցներ կան», - հայտարարել է Ավետիսյանը: