World Vision ընկերության հետ համատեղ «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական ծրագրի շրջանակներում Ucom հիմնադրամն այս այս անգամ աջակցել է Տավուշի մարզի Բաղանիս սահմանապահ գյուղում բնակվող ընտանիքին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության «Պահենք երեխաներին ընտանիքում» համատեղ ծրագիրը Ucom-ի շարժական ձայնային կապի բաժանորդներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ամիս նվիրաբերել 200 կամ 500 դրամ՝ SMS ուղարկելով 1234 կամ 5678 կարճ համարներին: Ամսվա վերջում Ucom Հիմնադրամը կրկնապատկում է ամսվա ընթացքում հավաքագրված գումարը և ուղղում այն ծրագրի իրականացմանը: «Այս ծրագիրը հնարավորություն է տալիս Ucom-ի շարժական հեռախոսակապից օգտվող յուրաքանչյուր բաժանորդի իր ներդրումն ունենալ հայրենիքի հզորացման գործում: Ucom հիմնադրամն իր հերթին կրկնապատկում է գումարը և ուղղում կարիքավոր ընտանիքներին: Այս ծրագրի միջոցով ստեղծվում է մի ամուր հիմք, որը կայունություն է տալիս գյուղացուն և կապում իր հողի հետ», - նշեց Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:
Աղբյուրի համաձայն, Ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներն ստանում են միջոցներ և սարքավորումներ, որոնք իրենց եկամտի կայուն աղբյուր ապահովելու և երեխաներին ընտանիքում մեծացնելու հնարավորություն են ընձեռում:
Ծրագրի նպատակն է՝ ստեղծելով կայուն եկամուտ ստանալու հնարավորություն՝ միավորել ընտանիքը և երեխաների համար ապահովել կայուն ապրուստ:
բարեգործական ծրագրի շրջանակներում Ucom ընկերությունն աջակցել է Տավուշի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին:
Հիշեցնենք, որ հայկական «Յուքոմ» ընկերությունը(Universal Communications) հիմվել է 2007 թվականին: «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և այժմ հանդիսանում է նաև բջջային օպերատոր:
«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: Այն Հայաստանում սկսել է գործել 1988 թվականից, առաջին նախագծերն ուղղելով Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնությանը: Ներկայումս աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի և մայրաքաղաք Երևանի ավելի քան 250 համայնքներում` իրականացնելով զարգացման երկարաժամկետ ծրագրեր և օժանդակելով ավելի քան 33 000 երեխաների ու նրանց ընտանիքներին: