Beeline-ը հայտարարել է մայրաքաղաքում և Արագածոտնի մարզում GSM բջջային ցանցի և 3G-ծածկույթի զգալիորեն ընդլայնման մասին։ Մասնավորապես, տասնյակ նոր երկրորդ և երրորդ սերնդի 3G-բազային կայաններ են տեղադրվել Երևանում և Արագածոտնի մարզի Ամբերդ, Ոսկեվազ և Քուչակ համայնքներում։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, «Beeline-ի բջջային կապի բաժանորդների քանակը Հայաստանում ըստ 2015 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների գերազանցել է 815 հազարը, որը մոտավորապես 20 հազարով ավել է, քան առաջին եռամսյակում: Ամեն օր Beeline-ին են միանում հարյուրավոր նոր բաժանորդներ, այդ իսկ պատճառով՝ ցանցի հավասարաչափ ընդլայնումը մեր ընկերության պարզ և հարմար ծառայությունների որակի ապահովման գրավականն է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ նախկինում ընկերությունն ընդլայնել է 3G–կապի ծածկույթը տեղադրելով բազային կայաններ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Կոտայքի մարզերում:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 219 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: