Քսենոֆոբ և միգրանտաֆոբ կարգախոսներն այսօր ռուսաստանյան քաղաքական բոլոր ուժերի զինանոցում են`պետական պաշտոնյաներից մինչև ընդդիմություն, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը:
ՙՙՕտարների՚ և ՙԳաստարբայտերների՚ հարցը Ռուսաստանում համընդհանուր պոպուլիստական թեմա է դարձել, որը փորձում են օգտագործել բոլորը, ով մասնակցում է քաղաքականությանը՚,- նշել է նա: Պրոֆեսորն ընդգծել է, որ բազմաթիվ արգելքներն աշխատանքային միգրանտների համար և դժվարությունները ռուսական քաղաքացիություն ստանալիս ևս պայմանավորված են ներքին քաղաքականության գործոնով:
Նրա կարծիքով, ՙեկվորի՚ և ՙօտարի՚ կերպարը ձեռնտու է շատ քաղաքական գործիչների: ՙՆրանց վրա կարելի է բարդել բոլոր խնդիրները և դժվարությունները: Բացի այդ, ճնշման ներքո գտնվող`անորոշ իրավական կարգավիճակով մարդիկ շահագործման իդեալական օբյեկտ են՚,- ասել է Աբաշինը: