ԱրմԻնֆո-ի դիտարկման
տվյալներով, հունվարի 26-ին բենզինի մանրածախ գները Հայաստանում 10 դրամով նվազել
են:
Գների առաջին համանման իջեցում էր արձանագրվել հունվարի
16-ին: Գների հունվարյան նվազման միտում է նկատվում նախորդ տարվա դեկտեմբերին
գների բարձրացման երկու փուլերի ֆոնին:
Այսօր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինն արժե արդեն
500 դրամ 1լ դիմաց, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 470 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»-ը` 450 դրամ,
1լ դիզելային վառելիքն արժե 450 դրամ: Անփոփոխ է մնացել միայն եվրոդիզելը` 480
դրիամ 1 լ դիմաց:
Հարկ է
նշել, որ Հայաստանը նավթամթերքը լիովին ներկրում է, առավելապես, Ռուսաստանից: