2015 թվականին Ռուսաստանը Հայաստանին առանց մաքսային
տուրքերի ձևակերպման կմատակարարի 136.2 հազար տոննա ավտոմոբիլային բենզին, որից
120 հազար տոննան` ռուսաստանյան արտադրոթյան: Այս մասին ԱրմԻնֆո
գործակալության հետ հարցազրույցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
փոխնախարար Իոսիֆ Իսայանը, հղում կատարելով Ռուսաստանից Հայաստան առանց տուրքերի
նավթամքերքների ատակարարման նոր հաստատված ինդիկատիվ հաշվեկշռին:
Փոխնախարարը նշել է, որ նոր ինդիկատիվ հաշվեկշռի
շրջանակներում Հայաստանն ընթացիկ տարում կստանա 150 հազար տոննա դիզելային վառելիք
(ամբողջությամբ ռուսական արտադրության), 47 հազար տոննա վառելիք` ռեակտիվ
շարժիչների համար (8 հազար տոննա` ռուսական արտադրության), ինչպես նաև 29.2 ազար
տոննա նավթային գուդրոն` բիտոմի արտադրության համար (ամբողջությամբ ռուսական
արտադրության): Մատակարարումները կիրականացվեն մինչև 2015 թվականի դեկտեմբերի
15-ը:
Ինդիկատիվ հաշվեկշիռը յուրաքանչյուր տարի հաստատվում է
2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված հայ-ռուսական միջպետական համաձայնագրի
համաձայն, որը հաստատել են` ՌԴ էներգետիկայի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և
բնական պաշարների նախարարությունը և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը:
Ինչպես նշել է փոխնախարարը, լրացուցիչ ծավալների մատակաարում ոչ ոք չի արգելում,
բայց` դրանք արդեն կհարկվեն:
2014 թվականին մատակարարումների քվոտան հաստատվել է
հետևյալ ծավալներով` վառման մազութ - 45 տոննա, ռեակտիվ շարժիչների վառելիք - 47
հազար տոննա, դիզվառելիք – 144 հազար տոննա, նավթայիյն գուդրոն - 25 հազար տոննա,
բենզին - 136 հազար տոննա, քսայուղեր - 390 տոննա: Նախագծի օպերատորն է «Ռոսնեֆթ»
ընկերությունը, որն էլ զբաղում է նաև դրանց իրացումով: Դեպի Հայաստան ռուսական
նավթամքերքի առանց տուրքերի մատակարարումները, ինչպես նաև համաշխարհայի գների
նվազումն արդեն հանրապետության ներքին շուկայոմ առաջացրել են նավթամթերքների գների
15-20% անկում:
2014
թվականի հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է
Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը բնական գազի, նավթամթերքի ու չմշակված
բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին: Համաձայնագիրը
նախատեսում է այդ ապրանքների մաքսազերծ առաքում մինչ Հայաստանի միանալը Եվրասիական
ինտեգրացիոն տարածքին: Ըստ համաձայնագրի, ռուսական կողմը արտահանման մաքսատուրքեր
չի գանձում ինդիկատիվ բալանսների կազմում հաստատված ներքին սպառման ծավալներով
նավթամթերքի ու գազի առաքման համար դեպի Հայաստան, դա վերաբերում է նաև
ալմաստներին: Արգելվում է այդ ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ: Ըստ
համաձայնագրի, իրավասու մարմինները համաձայնեցնում են Հայաստանում ներքին սպառման
նավթամթերքի ու բնական գազի ծավալներն ու անվանացուցակը հաջորդ օրացուցային տարվա
համար: