Բնութագրեք Ուկրաինայի եվրահեռանկարները սեպտեմբերի 16-ին Գերագույն ռադայի կողմից ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո:
Սեպտեմբերի 16-ը`Գերագույն ռադայի կողմից Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վավերացման օրը, շատ կարևոր է Ուկրաինայի համար: Ուկրաինայի խորհրդարանը վավերացման օգտին քվեարկել է գրեթե միաձայն`բացառությամբ մի քանի պատգամավորի, ովքեր քվեարկությանը չեն մասնակցել: Ուկրաինայի նախագահը, ելույթ ունենալով Ռադայում, ևս մեկ անգամ ընդգծել է մեծ հաջողությունը, որն իրավաբանորեն ամրագրում է Ուկրաինայի կարգավիճակը եվրոպական ինտեգրման ճանապարհին:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ ՙԱրևելյան գործընկերությանը՚ մասնակցությունը, որի մաս են կազմում АА և DCFTA-ն, Եվրամիությանն անդամակցության ճանապարհ չէ: ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Ձեր խոսքերն արդյո՞ք չեն նշանակում, որ Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները հատուկ պայմաններ են ստեղծել երկրի համար:
Ես այդպես չեմ կարծում: Խոսքը վերաբերում է միայն այն բանին, որ Ուկրաինա-ԵՄ համաձայնագրերի վավերացումը փուլերից մեկն է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհին: Բնական է, որ վաղաժամ է խոսել այն մասին, թե երբ դա հնարավոր կդառնա: Այնուամենայնիվ, սեպտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ընդգծվել է, որ հիշյալ համաձայնագրերի վավերացումը ոչ այլ ինչ է, քան այդ միությանն Ուկրաինայի անդամակցման հեռանկարի փուլ:
Այլ կերպ ասած`Դուք չե՞ք կարծում, որ Ուկրաինայի շուրջ դիմակայությունը կարող է խթանել այդ գործընթացը`հատկապես հաշվի առնելով, որ, երկրի նախագահ Պորոշենկոյի խոսքով, վավերացնելով Ասոցացման համաձայնագիրը`Ուկրաինան վերջին ՙցտեսությունն՚ է ասել Խորհրդային Միությանը:
Թե’ Գերագույն ռադայում, թե’ Եվրախորհրդարանում գերթե միաժամանակյա վավերացումը վկայում է հիշյալ համաձայնագրերի շրջանակներում հետագա համագործակցության զարգացմանն Ուկրաինայի և ԵՄ կողմնակցության մասին:
Օգոստոսի վերջին Ուկրաինայի Ազգային խորհուրդը հեռուստառադիոհեռարձակմամբ մինչև 49 ազգանուն ընդլայնել է ռուսաստանցի լրագրողների ցուցակը, որոնց մուտքն Ուկրաինա արգելված է: Ուկրաինայի ՆԳՆ-ն նույնպես պատրաստում է շուրջ 500 ռուս գործիչների երկիր մուտքի արգելքի ցուցակը, ովքեր հավանություն են տվել Ղրիմի բռնակցմանը: Որքանո՞վ արդյունվետ կարող են լինել Ռուսաստանի նկատմամբ նման պատժամիջոցները:
Միջազգային հանարությունն ակտիվորեն քննարկում է վերջին իրադարձությունները Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Եվ Ուկրաինայի ղեկավարությունը բազմիցս դիմել է ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին`այդ խնդրի կարգավորման հարցում աջակցելու համար: Եվ ՌԴ նկատմամբ պատժամիջոցները, ըստ նրա, այդ խնդրի կարգավորմանն ԱՄՆ, Կանադայի, ԵՄ, Ավստրալիայի և մի շարք այլ երկրների աջակցության տարրերից մեկն են: ՙԿարծում եմ, որ պատժամիջոցներ ընդունող պետությունները` ներառյալ Ուկրաինան, համապատասպան արդյունքներ են սպասում դրանցից;
Եվրոպայում ներկայումս ՙինքնիշխանությունների շքերթի՚ միտում է նկատվում`Շոտլանդիա, Կատալոնիա, Ֆլանդրիա: Հետխորհրդային տարածությունում`Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա:
Արդյո՞ք Ղրիմն այդ միտման մասն է կազմում, թե՞ այս դեպքն առանձնահատուկ է:
Ղրիմն Ուկրաինայի տարածք է, հետևաբար`վերջինիս տարածքում ցանկացած հանրաքվեի անցկացումն անօրինական է, և այդ մասին Ուկրաինայի ղեկավարությունը բազմիցս բոլոր մակարդակներով հայտարարել է: Այդ պատճառով այսօր Ուկրաինան դե-յուրե չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ մաս: Ղրիմը մնում է Ուկրաինայի կազմում: 2014 թ. մարտի 27-ին ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Ուկրաինայի և ԵՄ կողմից ստորագրված և վավերացված AA-ն և հատկապես DCFTA-ն արդյո՞ք չեն անդրադառնա ԱՊՀ գծով գործընկերների, օրինակ`Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վրա:
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Ուկրաինա-ՌԴ-ԵՄ հանձնաժողովի եռակողմ նիստը, որտեղ հայտարարություն է ընդունվել, ըստ որի`Ազատ առևտրի գոտուն Ուկրաինայի միացման մասով ԵՄ-Ուկրաինա համաձայնագրերի իրականացումը հետաձգվում է մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը: Դա վկայում է այն մասին, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը փոխընդունելի լուծումներ են գտնում, որպեսզի DCFTA-ն չանդրադառնա Ուկրաինայի և ՌԴ, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրների հետ համագործակցության վրա: Իմ հանդիպումները Հայաստանում, մասնավորապես`էկոնոմիկայի նախարարի հետ, նույնպես ևս մեկ անգամ հաստատել են համոզմունքը, որ չնայած տնտեսական տարբեր կառույցների հետ համաձայնագրերին`թե’ Ուկրաինան, թե’ Հայաստանը շարունակում են շահագրգռված մնալ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում:
2013 թ. մեր ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $223 մլն, և մեր երկրներն, անշուշտ, շահագրգռված են տնտեսական համագործակցության զարգացմամբ:
Արդյո՞ք կան 2014 թ. առաջին կիսամյակի տվյալները:
Իսկ 2014 թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է $95,6 մլն: Հայաստան Ուկրաինայի արտահանման դրական սալդոն ապրանքաշրջանառությունում առաջին կիսամյակում կազմել է $75 մլն: Տարեվերջին Երևանում նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում`տնտեսական հարցերի կարգավորման նպատակով, որոնք կծագեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման դեպքում:
Կարծում եմ, որ տարաձայնություններ մեր երկրների միջև չեն լինի`հատկապես հաշվի առնելով Ուկրաինայում 350-400 հազար հայկական համայնքի դերի ընկալումը Կիևում: Եվ մենք երախտապարտ ենք հայկական համայնքին`մեր երկրի վերջին իրադարձությունների առնչությամբ վերջինիս դիրքորոշման համար: