Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն: Այդ մասին հաղորդում է ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը:
Հուլիսի 7-ին, 9-11-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում` հուլիսի 7-ին, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Հուլիսի 7-ին Երևանում օդի ցերեկային ջերմաստիճանը կկազմի մինչև +37, հուլիսի 8-9-ին` до+36, հուլիսի 10-11-ին` +38:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ եղանակային պայմանների առնչությամբ մայարքաղաքի հրդեհավտանգ հատվածներում կիրրականացվի հատուկ վերահսկողություն: