Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Նախօրեին Տրապիզոնում 8 մարդ է ձերբակալվել Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ ընտանիքի վրա հարձակման կասկածանքով: Հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին: Հանցագործները կապել էին Հակոբ Դեմիրճյանին և նրա տիկնոջը ու թալանել բնակարանը: Հարձակման արդյունքում Հակոբը մահացել է, իսկ տիկինը` Սեդան, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: