Բաքուն արցախյան ուղղաթիռի ոչնչացման հետ կապված սաբոտաժի է դիմել, քանի որ համոզված է ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ վերսկսելու հայկական կողմերի ցանկության բացակայության մեջ, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙՆախախորհրդարանի՚ անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
ՙԲաքուն վստահ է, որ հայկական իշխանությունները պատերազմ չեն սկսի, հետևաբար`լկտի արարքներ է թույլ տալիս իրեն՚,- նշել է նա: Նա նաև գտնում է, որ միջազգային հանրության մեղմ արձագանքը հայկական իշխանության թուլության արդյունք է: ՙԻնչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ այլ կազմակերպություններ խաչ են քաշել Հայաստանի վրա, քանի որ խաղացող չեն համարում իրեն և նախընտրում են Հայաստանի և Արցախի շուրջ ցանկացած բանակցություն վարել Ռուսաստանի հետ՚,- նշել է նա: Սեֆիլյանը գտնում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը լուրջ վնաս է հասցրել հայկական բանակին, քանի որ հենց դրանից հետո է սկսվել իրավիճակի սրումը շփման գծում:
Նա գտնում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը պետք է անհապաղ հետաքննություն սկսի`պարզելու, թե ով է հաստատել խոցված ուղղաթիռի թռիչքի հետագիծը, ու պատժել նրան: ՙԻսկ եթե հետաքննությունն արդեն սկսվել է, հասարակությունը պետք է իմանա այդ մասին՚,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել էր ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ ՙՄի-24՚ ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ սպաներ Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ին ԼՂՀ զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: