ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհեթեթ է համարում Սյունիքն Ադրբեջանին միացնելու մասին օրինագիծ նախապատրաստելու վերաբերյալ Միլի մեջլիսի պատգամավոր Բախտիյար Ալիևի առաջարկը:
ՙԴա այնքան անհեթեթ առաջարկ է, որ նույնիսկ չարժե այդ մասին լրջորեն խոսել: Նման անհեթեթութուններին ինչ-որ կերպ անդրադառնալն անլուրջ եմ համարում՚,- ընդգծել է Շարմազանովն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
Նշենք, որ Միլի մեջլիսի պատգամավոր Բախտիյար Ալիև, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է նախապատրաստի ՙպատմական ադրբեջանական հող՚ հանդիսացող ՙԶանգեզուրն Ադրբեջանին միացնելու մասին՚ օրինագիծ: Ըստ որում, նա անձամբ համապատասխան նախագիծ նախապատրաստելու պատրաստակամություն է հայտնել: