Եթե Ազատության հրապարակում տարաձայնություններ լինեն, ժողովուրդն իրավունք ունի եռյակից պահանջել`միասնություն պահպանել մինչև հաղթանակ: Այդ մասին հանրահավաքում հայտարարել է ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա քաղաքական ուժերին և ժողովրդին կոչ է արել խոսքից գործի անցնել: ՙԱյսօր հենց դուք եք որոշում, թե ինչպես մենք գործենք, որ ուղղությամբ շարժվենք՚,- ասել է Հովհաննիսյանը:
Նա ավելացրել է, որ երկրին անհրաժեշտ է հեղափոխություն`մտքի, հոգու հեղափոխություն: ՙԱյդ հեղափոխությունը կլինի սահմանադրական, խաղաղ իրավական և օրինական՚,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին`նա բողոք է հայտնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման դեմ: ՙԻմ խոսքերում չկա ռուսատեցություն, չկան արևմտամետ նպատակներ, կա միայն լեգիտիմ իշխանության պահանջ՚,- հավաստիացրել է կուսակցության առաջնորդը:
Պետք է նշել, որ նրանից առաջ նույն ամբիոնից ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է օգտագործել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները զարգացման համար:
Քաղաքական երկու առաջնորդների հայացքների նման հակասությունը, Հովհաննիսյանի կարծիքով, վկայում է ոչ թե պառակտման, այլ իրական բազմակարծության և ժողովրդավարության, սեփական դիրքորոշումն արտահայտելու ազատության մասին: