Առաջնորդվելով հաճախորդների հարմարավետության ապահովման սկզբունքով`
«Անելիք Բանկի» 4 մասնաճյուղեր 2014թ. սեպտեմբերի 1-ից սկսել են աշխատել նաև շաբաթ
օրերին: Այսուհետ Բանկի «Դավթաշեն» (ք.
Երեւան, Դավթաշեն 4-րդ թաղ., 11/91), «Բաղրամյան» (ք. Երեւան, Բաղրամյան 75),
«Մալաթիա» (ք. Երեւան, Րաֆֆու 39/61) և «Գյումրի» (ք. Գյումրի, Անկախության հր-կ
6) մասնաճյուղերում նաև շաբաթ օրերին այցելուները կարող են օգտվել մատուցվող բանկային
բոլոր ծառայություններից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, նշված 4 մասնաճյուղերը շաբաթ օրերին աշխատում են առավոտյան
10:00-ից մինչև 14:00:
Նշենք,
որ ներկայումս Անելիք Բանկն ունի 13 մասնաճյուղ, որից 7-ը գտնվում է Երևանում, իսկ
6-ը` մարզերում: Բանկը ծրագրում է հետագայում նույնպես ընդլայնել մասնաճյուղերի
ցանցը, իր ներկայությունն ապահովելով ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի
մարզերում: Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան CreditBank S.A.L-ը: