Ադրբեջանական բանակի
մարտական պատրաստության մակարդակը ցածր է, և դրանում հայ հասարակությունը համոզվեց
վերջին դիվերսիաներից հետո, որոնք մի քանի տասնյակ «ասքերի» կյանք արժեցան:
Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Արցախյան պատերազմի հերոս,
գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով ժամանակին ղեկավարել է Շուշիի
ազատագրման գործողությունը:
Նրա ասելով, պատրաստության ցածր մակարդակը, բազմաթիվ
փորձագետներից զատ, ընդունում են նաև ՆԱՏՕ-ի մասնագետները, այդ թվում` թուրք հրահանգիչները: «Հայաստանի և
Ղարաբաղի ժամկետային զինվորները կարողացան հետ մղել ադրբեջանական հատուկ
ստորաբաժանումների դիվերսիաները, որոնք պատրաստություն էին անցել Թուրքիայում:
Բաքուն չի կարող երկար ժամանակ բլեֆ անել և կեղծ տպավորություն ստեղծել, թե ինքն,
իբր, ի զորու է պատերազմել Հայաստանի դեմ», - ասել է նա:
Գեներալը
նշել է, որ հայկական կողմը իր հերթին պետք է ճիշտ մարտավարություն ընտրի այդ
դիմակայությունում, այդ թվում` նաև
ԶԼՄ-ների մակարդակով: «Հարկավոր է հասկանալ, որ Ադրբեջանի հասարակությունը
չի ցանկանում պատերազմ, ավելին, հայկական զորքերի դեմ խրամատներում կանգնած է
բազմազգ բանակ` ադրբեջանցիներ, թալիշներ, լեզգիններ, թաթեր: Ես շատ եմ կասկածում,
որ բազմաթիվ ազգամիջյան խնդիրներ ունեցող պետությունն իրականում կարող է պատերազմ
սանձազերծել և այն հաջող ավարտի հասցնել», - ընդգծել է Տեր-Թադևոսյանը: