Հայաստանի բանկերը 2014 թվականի առաջին կիսամյակում
զգալիորեն վատթարացրել են վարկային պորտֆելի որակը, ինչի հետևանքով շահույթը
շարունակում է նվազել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է
Ամերիաբանկի Տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն
Գևորգ Թարումյանը:
Նա նշել է, որ դա պայմանավորված է երկրում տիրող
տնտեսական իրավիճակով, ինչպես նաև համաշխարհային տնտեսության դանդաղ
վերականգնումով, օտարերկրյա ներդրումների հոսքերի կրճատումով, սպառողական
պահանջարկի նվազումով, բնակչության եկամուտների անկումով, ինչի պատճառով հայկական
բանկերի հաճախորդները ձեռք են բերել պարտքերիմարման հետ կապված պրոբլեմներ:
Բանկիրը նշել է, որ Հայաստանի բանկերի վարկային
ընդհանուր պորտֆելում ժամկետանց վարկերը 2014-ի առաջին կիսամյակում կազմել են
ավելի քան 7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6.5%-ի փոխարեն:
«Բանկերի վարկային պորտֆելների որակը շարունակում է
վատթարանալ, ինչի հետ կապված էլ արագանում են վարկերի գծով հնարավոր կորուստների
պահուստները, ինչն էլ, դուրս գրված վտանգավոր փոխառությունների հետ միասին,
շահույթ չեն ապահովում Հայաստանի բանկային համակարգին` բացասական դինամիկայից
դուրս գալու համար»,-նշել է Գ.Թարումյանը:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում բանկերին մնում է
հույսները դնել իրենց մրցունակության վրա: «Ներկայումս բանկերի միջև որակյալ
հաճախորդի համար ընթանում է կոշտ մրցակցային պայքար»,-նշել է Գ.Թարումյանը:
Ըստ
ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի
առաջին կիսամյակում այն բանկերի քանակը, որոնց վարկային պորտֆելում NPL (Չաշխատող
վարկերի) մասնաբաժինը տատանվել է կրիտիկական սահմանում (միջազգային
պրակտիկայում`10-15%) կամ գերազանցել է առավելագույն սահմանագիծը, կազմել է 7 (որտեղ 3 բանկեր գերազանցել են առավելագույն
շեմը): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման բանկերը եղել են 4-ը, որոնցից
երկուսը գերազանցել են կրիտիկական սահմանը: Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի
բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելում I կիսամյակում կազմել են մոտ
150.5 մլրդ դրամ (ներառյալ անհույս վարկերը), տարեկան աճը`29.4%: Ընդ որում,
ժամկետանց վարկերի աճի տեմպերը արագանում են, մինչդեռ ստանդարտ վարկերը զգալիորեն
դանդաղեցրել են աճը: Արդյունքում, 2014-ի առաջին կիսամյակում բանկերի ընդհանուր զուտ
շահույթը նվազել է տարեկան կտրվածքով`13.6%, տարվա առաջին 9 ամիսներին 20.1%
խորացնելով տարեկան անկումը: Հայաստանի բանկային համակարգում ներկայումս գործոմ է
21 առևտրային բանկ: