Հայաստանում մշակվում են
ցրված վիճակում ռադիոակտիվ տարրեր պարունակող հանքավայրեր, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ
զրույցում հաղորդել է «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը:
Նրա ասելով, դեռ
խորհրդային տարիներին Հայաստանում իրականացվում էր ռադիոակտիվ տարրերի
երկրաբանական հետախուզում, այդ թվում` ուրանի: Կազմված երկրաբանական քարտեզների
համաձայն, հանրապետության տարածքում կա 4 գոտի, որտեղ հանդիպում են ցրված ուրան և
թորիում: Դրանց թվում են, մասնավորապես, Սյունիքի մարզը, ինչպես նաև լոռու մարզի
Շամլուղի շրջանը:
Պղնձի և ոսկու
հանքավայրերում ուրանի «հետքերի» առկայությունն իր մեջ մեծ էկոլոգիական ռիսկեր է
պարունակում: Սանասարյանը նշել է, որ հանքավայրերը մշակելիս ուրանը տարածվում է
շրջակա միջավայրում` մյուս ծանր մետաղնների հետ միասին, դրանով իսկ մեծ վտանգ
ներկայացնելով կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մարդու առողջության
համար:
Փորձագետը հիշեցրել է, որ
ծանր մետաղները կտրուկ նվազեցնում են հողերի բերրիությունը, մարդկանց շրջանում
հարուցում են շնչառական և նյարդային համակարգի հիվանդություններ, գենետիկ
մուտացիաներ, մեծացնում են մեռելածնության վտանգը: Իսկ ուրանը, վերը նշված
ներգործությունից զատ, նաև ճառագայթման մշտական աղբյուր է:
Սանասարյանը բացասական
գնահատական է տվել այն բանին, որ Հայաստանում հանքավայրերի մերձակա համայնքների
բնակչության առողջության վրա ծանր մետաղների բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը
գաղտնի է պահ վուըմ: Նրա ասելով, այդ առումով առավել աղետալի իրավիճակ է
ստեղծվելՔաջարանում և Ագարակում:
Ինչպես
ավելի վաղ նշել էին փորձագետները, այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործվում է
մոտ 450 հանքավայր, ինչը բարձր ցուցանիշ է: Ընդ որում օրենսդրական բազան չի
ապահովում լեռնահանքային ընկերությունների վրա ազդեցության լծակներ`
բնապահպանության և հանքերին հարող համայնքների բնակիչների առողջության պահպանման
տեսանկյունից: Բազմիցս նշվել է նաև շրջակա միջավայրի վրա լեռնահանքային
արդյունաբերության ազդեցության գնահատման կատարյալ եղանակների բացակայությունը: