ՊրոԿրեդիտ Բանկը տեղեկացնել է նոր «Արտաշատ» մասնաճյուղի վերաբացման մասին՝
տեղակայված ք, Արտաշատ, Օգոստոսի 23փ., 21/2 հասցեում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, մասնաճյուղը պաշտոնապես գրանցվել է Կենտրոնական Բանկում ս.թ.
հոկտեմբերի 15-ին:
Աղբյուրի
համաձայն, Արտաշատ
մասնաճյուղը հաճախորդներին կտրամադրի սպասարկման ավելի հարամարավետ պայմաններ, ինչպես նաև կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանաց՝ կենտրոնանալով ՓՄՁ ֆինասավորման և խնայողությունների վրա: Մասնաճյուղի վերաբացմամբ ՊրոԿրեդիտ Բանկը ևս մեկ անգամ հաստատում է փոքր և միջին ձեռնարկությունների համար «Հաուս Բանկ» լինելու գաղափարը և խթանում խնայողությունների մշակույթը:
Նոր
տարածքում «Արտաշատ» մասնաճյուղի վերաբացմանը Բանկը հրավիրել էր տարածքային հաճախորդներին, ինչպես նաև Արտաշատ քաղաքի քաղաքապետին և Արարատի մարզպետին: Միջոցառման ժամանակ Բանկի բիզնես հաճախորդների խորհրդատուները հյուրերի հետ քննարկեցին Բանկի կողմից առաջարկվող տարբեր ֆինանասական լուծումների տարբերակներ, որոնք կարող են պթանել բիզնեսի զարգացմանը:
«Մեր
նպատակն է մեր հաճախորդների համար լինել «Հաուս Բանկ» և առաջարկել այն ծառայությունները որոնք նրանք ուզում են և որոնց կարիքն ունեն: Այս տարի մենք սկսեցինք մեր մասնաճյուղերի ցանցի նոր տեղաբաշխումը և օպտիմիզացիան: Արտաշատ մասնաճյուղն առաջինն է, որ վերանորոգվել և վերաբացվել է այս տարի, և շատ մոտ ապագայում նմանատիպ մի քանի միջոցառում էլ կունենանք: Մեր ցանցը կհամալրվի մի քանի նոր մասնաճյուղերով, որոնք հագեցած կլինեն նորագույն տեխնոլոգիաներով, և մենք մեր հաճախորդներին կմատուցենք հանարավորինս լավագույն մակարդակի ծառայություններր»,- միջոցառման ժամանակ ասել է ՊրոԿրեդիտ Բանկի տնօրինության անդամ Լիլիթ Ղարայանը:
Նշենք, որ Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Այն ընդգրկված է միջազգային ՊրոԿրեդիտ խմբի կազմում, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Գերմանիայում: Խմբի անդամ ընկերությունները գործում են Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի տարբեր եկրներում, ինչպես նաև Գերմանիայում: Խումբը ղեկավարվում և վերահսկվում է ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից, որը, ինչպես և Գերմանիայի ՊրոԿրեդիտ Բանկը, վերահսկվում է Գերմանիայի ֆինանսական վերահսկման մարմնի (BaFin) կողմից: Այս փաստը վկայում է ՊրոԿրեդիտ խմբում ընդգրկված հաստատությունների հուսալիության և կայունության մասին: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է, 100% օտարերկրյա կապիտալով, որի հիմնական նպատակը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի խթանումը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին
Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 9 մլրդ.դրամ, ակտիվները` 57,5 մլրդ.դրամ,
վարկային ներդրումները` 47,7 մլրդ.դրամ: Ի դեպ, վերջիններիս կառուցվածքում ՓՄՁ
ոլորտի մասնաբաժինը կազմում է 38,7 մլրդ.դրամ, որով Բանկը գտնվում է առաջատարների
հնգյակում, իսկ վարկային պորտֆելու դրա մասնաբաժնով (ավելի քան 80%)`հանդիսանում է
առաջատար: Բանկի զուտ շահույթը տարվա 9 ամիսների արդյունքում կազմել է 330
մլն.դրամ: