Առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները չեն կարող կարգավորվել:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը`վկայակոչելով Anadolu գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ՙՂարաբաղյան հակամարտությունը գերակա թեմաներից մեկն է մեզ համար: Առանց դրա կարգավորման`մենք չենք կարող ՙայո՚ ասել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Այնտեղ լուրջ անարդարություն է թույլ տրվել: Ղարաբաղյան հարցը հարկավոր է լուծել՚,- ընդգծել է վարչապետը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին խորհրդարանի նիստում ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին` Մեծ եղեռնը որակելով ՙ20-րդ դարի սկզբի իրադարձություններ՚: