Անվանական աշխատավարձը
Հայաստանում 2014 թվականի հունվար-դեկտեմբերին 2013-ի նույն ժամանակահատվածի
համեմատ աճել է 7,6%, կազմելով 171.120 դրամ ($ 411): Միայն դեկտեմբերին, այս
ցուցանիշը կազմել է 22%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական
տվյալների, Հայաստանի Հանրապետությունում բյուջետային կազմակերպություններում
աշխատավարձը 2014 թվականի հունվար-դեկտեմբերին 2013-ի հունվար-դեկտեմբերի համեմատ
աճել է 7.4%, մինչև 150.809 դրամ ($ 363): Աշխատավարձը ոչ բյուջետային
կազմակերպություններում հունվար-դեկտեմբերին աճել է 7.7%, կազմելով 199,711 դրամ
($ 480): Միայն դեկտեմբերին բյուջետայինների աշխատավարձն աճել է 19,3%, իսկ ոչ
բյուջետայիններինը` 25%:
Համեմատության համար նշենէ, որ 2013 թվականի
հունվար-դեկտեմբերին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել էր 4,8%, իսկ միայն
դեկտեմբերին` 26,5%: Մասնավորապես, աշխատավարձը բյուջետային
կազմակերպություններում 2013-ի հունվար-դեկտեմբերին ավելացել է 3,4%, ոչ
բյուջետային կազմակերպություններում` 7.1%, իսկ միայն դեկտեմբերին աճել
համապատասխանաբար` 30,7% եւ 23.4%:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2014 թվականի հունվար-դեկտեմբեր կազմել է 415.92 դրամ / դոլար, իսկ միայն դեկտեմբերին`
463.53 դրամ / դոլար: Մեկ տարի առաջ, 2013 թվականին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը զգալիորեն ցածր էր` հունվար-դեկտեմբերին կազմելով 409.63 դրամ / դոլար, իսկ միայն ի դեկտեմբերին`
405.32 դրամ / դոլար: