ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի և կոմիտեության ավելի
քան 20 անդամներ տարածել են հայտարարություն, որում խոր ափսոսանքով փաստում են, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի:
«Կուսակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ, ինչի նպատակով չի խորշում անգամ Արցախը և մեր ինքնիշխանությունը օտարին հանձնող դավաճանական ռեժիմի հետ գործակցելուց: Տարիների փորձից ելնելով այլևս համոզվեցինք, որ Հայ հեղափոխական դաշնակցության այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին: ՀՅԴ անդամ մեր մյուս ընկերներին ևս կոչ ենք անում հետևել մեր օրինակին», - ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված
հայտարարությունում: