Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունն Ուկրաինայում օրեցօր
խորանում
է:
Եվ,
ըստ
ամենայնի,
Մոսկվայի
նկատմամբ
իր
պատժամիջոցներում
Արևմուտքն
արդեն
իրապես
կոշտ
միջոցներ
է
ձեռնարկում,
նույնիսկ`Ռուսաստանում
աշխատող
սեփական
ընկերությունների
հանդեպ,
ինչն
արդեն
հանգեցրել
է
Ռուսաստանից
կապիտալի
և
տեխնոլոգիաների
փախուստի:
Ձեր
կարծիքով,
արդյո՞ք
այդ
միջոցները
կարող
են
սթափեցնել
Կրեմլին`Ուկրաինայի
շուրջ
իրական
երկխոսության
սկիզբ
դնելով:
Ամենից առաջ պետք է հստակ ըմբռնում այն բանի, որ այսօր տեղի ունեցող գլոբալ կոնֆլիկտը նույնպիսի գլոբալ հետևանքներ է ունենալու: Սա նոր ՙսառը պատերազմ չէ՚: Սա ՙպատմության վերադարձ է՚, անմիջական բախում Արևմուտքի, կամ ինչ մնացել է Արևմուտքից, և ՙմութ ուժերի և չարիքի կոալիցիայի՚ միջև` Ռուսաստանի գլխավորությամբ: Իսկ Ուկրաինան
հայտնվել
է
այդ
բախման
առաջնային
գծում:
Ելնելով
վերոհիշյալից,
ըստ
երևույթին,
Արևմուտքն
ուշացել
է:
ՌԴ
և
Կրեմլի
վարչակարգի
նկատմամբ
տնտեսական
պատժամիջոցներ
անհրաժեշտ
էր
կիրառել
Ղրիմի
օկուպացումն
սկսելուց
անմիջապես
հետո:
Այժմ
առաջինը`դրանք
անհրաժեշտ
էֆեկտ
չեն
ունենա,
երկրորդ`ԵՄ-ն, կարծես,
իր
դերն
արդեն
խաղացել
է:
Խաղացել
է
շատ
վատ,
թույլ
և
վախկոտաբար:
Սակայն,
ԵՄ-ից որևէ այլ բան սպասելը
միամիտ
կլիներ:
Աշխարհաքաղաքական ասպարեզում պետք է նոր ուժերի և կառույցներ հայտնվեն: Հազիվ թե դա ՆԱՏՕ-ն լինի, քանի որ շատ ավելի հավանական է, որ դա լինի կոալիցիա, որը պայմանականորեն կարելի է անվանել
ՙազատության
կոալիցիա՚:
Թե’
Պուտինին,
թե’
Կրեմլին
այդ
միջոցները
հազիվ
թե
սթափեցնեն,
նույնիսկ
ընդհակառակը:
Պուտինյան
խելահեղ
ռեժիմը
քանդում
է
քաղաքականության
ողջ
ճարտարապետությունը,
որն
ստեղծվել
էր
Երկրորդ
համաշխարհային
և
ՙսառը՚
պատերազմներից
հետո:
Պուտինի
հանցախումբը
անում
է
դա
գիտակցաբար
և
հաշվենկատ
կերպով:
Պուտինյան
ռազմավարությունը
կանգնեցնել
կարող
է
միայն
ուժը,
որի
գլխավոր
նպատակը
Ռուսաստանում
ռեժիմի
փոփոխությունը
կլինի`խուսափելով
վերջինիս
փլուզումից:
Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի հասցեական պատժամիջոցները կարո՞ղ են արդյոք
ազդել
Մաքսային
միության
և
Եվրասիական
միության
ձևավորման
վրա`հաշվի
առնելով,
որ
հավանական
մասնակից
ԱՊՀ
մնացած
երկրները,
օրինակ`Հայաստանը,
տնտեսական
կապերով
սերտորեն
կապված
են
Ռուսաստանի
հետ:
Ռուսաստանի ղեկավարությունը կտրուկ կուժեղացնի
Մաքսային
միության
անդամների
նկատմամբ
ճնշումը`ՙդասալքությունը՚
ճնշելու
նպատակով:
Իսկ
այն,
որ
նման
ՙդասալքություն՚
հնարավոր
է,
անտարակուսելի
է,
Տարօրինակ
հեգնանքը
կարող
է
այն
լինել,
որ
արևմտյան
պատժամիջոցները
կարող
են
ավելի
կործանարար
լինել
Մաքսային
և
Եվրասիական
միությունների
անդամների,
քան
Ռուսաստանի
համար:
Արդյոք
դա
ՙդասալքության՚
նոր,
ավելի
հզոր
ալիք
առաջ
կբերի,
հայտնի
չէ,
սակայն,
զուգահեռաբար
պուտինյան
ռեժիմն
արդեն
անթաքույց
տնտեսական
պատերազմ
է
սկսել
Մոլդովայի,
Ուկրաինայի,
Վրաստանի
դեմ,
ինչը
կհանգեցնի
ԱՊՀ
փլուզման:
Պուտինյան
Կրեմլը
տնտեսական
պատերազմ
է
սկսել
Լեհաստանի
դեմ,
հետո
կհաջորդի
Մերձբալթիկան:
Ուկրաինայում
վաղուց
սպասում
են
Ռուսաստանի
դեմ
տնտեսական
պատերազմ
սկսելու
կառավարության
որոշմանը:
Եվ
արդեն
կա
ՌԴ
նկատմամբ
շտապ
պատժամիջոցների
նախապատրաստման
վերաբերյալ
Ուկրաինայի
կառավարության
որոշումը:
Եվ
եթե
Ուկրաինան
պատժամիջոցներ
կիրառի
Պուտինի
և
նրա
հանցախմբի
նկատմամբ,
վերջինիս
կհաջորդեն
Մոլդովան,
Լեհաստանը
և
այլ
երկրներ:
Եվ
միանշանակ
Ուկրաինան
պետք
է
միանա
ԵՄ
և
ԱՄՆ
կողմից
Ռուսաստանի
նկատմամբ
կիրառվող
պատժամիջոցներին:
Գերագույն ռադան հրաժարվել է ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Ձեր կարծիքով,
արդյո՞ք
այդ
հրաժարականը
պայմանավորված
էր
կառավարության
առաջարկած
միջոցներն
ընդունելու
խորհրդարանի
հրաժարմամբ:
Կարելի՞
է
արդյոք
ասել,
որ
Ուկրաինայում
իրավիճակի
համար
ողջ
պատասխանատվությունն
իր
վրա
է
վերցնում
Պորոշենկո-Յացենյուկ
տանդեմը:
Դրանք բոլորը ստանդարտ քաղաքական խաղոր են, որի գլխավոր նպատակը նոր, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն
է:
Այդ
նպատակը
գրեթե
ձեռք
է
բերվել,
ընտրությունները
տեղի
կունենան
հոկտեմբերին,
իսկ
դրանց
հստակ
ամսաթիվը
կնշվի
արդեն
օգոստոսին:
Միաժամանակ
ընտրությունների
արդյունքները
բավականին
դժվար
է
պատկերացնել:
Դրանք
կլինեն
ՙռազմական՚
ընտրություններ,
սակայն
չանցկացնել
դրանք
չի
կարելի:
Միանշանակ
է,
որ
Ուկրաինայի
համար
ողջ
պատասխանատվությունն
ստանձնել
են
Պորոշենկոն
և
Յացենյուկը:
Ուկրաինացիներն
ընտրություններում
կգնահատեն
դա:
Իսկ
հիմնական
չափորոշիչը
կլնի
արևելքում
Ռուսաստանի
նկատմամբ
հաղթանակը:
Մալազիական ինքնաթիռի ոչնչացումն առաջվա պես ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Կկիսվե՞ք կատարվածի
Ձեր
վարկածով:
Դոնեցկի երկնակամարում մալազիական ինքնաթիռի ոչնչացումը Վլադիմիր Պուտինի ու նրա հանցախմբի համապարփակ ռազմավարության տարրերից մեկն է: Վարկած
կա,
որ
ՙԲոինգի՚
ուղղությամբ
հրթիռներ
են
բաց
թողնվել
Ռուսաստանի
տարածքից:
Պուտինն
ակնկալել
է
հստակ
ռազմավարական
հետևանքներ,
բայց
շատ
բաներում
սխալվել
է:
Իրավիճակը հարավ-արևելքում մոտ է հումանիտար աղետին: Ձեր Կարծիքով, ժամանակը չէ՞ արդյոք, որպեսզի Ուկրաինայի կառավարությունը սթափվի և դուրս
բերի
տարածաշրջանը
Ռուսաստանի
և
Արևմուտքի
կողմից
փորձարկվող
ճագարի
վիճակից:
Ուկրաինայի հարավ-արևելքում իրական հումանիտար աղետի կանխման համար պետք է գործի դրվի գոյություն ունեցող բոլոր միջոցներով ու եղանակներով ագրեսորի բացարձակ ոչնչացման ռազմավարությունը: Այդ միջոցներն
այսօր
միանգամայն
բավարար
են:
Բավարար
չեն
քաղաքական
կամքը
և
քաղաքական
արիությունը:
Սակայն,
ուկրաինական
ուժային
կառույցների
ճնշումը
հսկայական
է,
և
հասարակությունը
նույնպես
ավելի
կոշտ
գործողություններ
է
սպասում
բանակից
և
բարձրագույն
քաղաքական
ղեկավարությունից:
Ըստ ամենայնի, Ղրիմն արդեն Ռուսաստանի համար հերթական ՙսև անցքի՚ է վերածվել, ինչպես`Չեչնիան, որտեղ ներդրվում են ռուսաստանցի հարկատուների միլիարդները: Արդյո՞ք
դա
Ուկրաինայի
հարավ-արևելքի
անջատվողական
ռեժիմների
վերաինտեգրման
մղումների
առնչությամբ
Կրեմլի
զգուշավորության
գլխավոր
պատճառը
չէ:
Իրադարձությունների նման զարգացումը միանգամայն կանխատեսելի էր: Կրեմլի հանցախումբն ուզում էր ռազմական ամրոց ստեղծել Ղրիմում, ինչը և անում է` բացարաձակապես հաշվի չառնելով
այն,
որ
Ղրիմում
կան
մարդիկ,
առավել
ևս`քաղաքական
տեսակետից
անհուսալի
մարդիկ:
Ղրիմում
իրավիճակի
զարգացումն
աշխարհաքաղաքական
հզոր
մարտահրավեր
է
Սևծովյան
տարածաշրջանի
և
վերջինիս
սահմանակից
տարածաշրջանների
համար:
Միանշանակ
է,
որ
ուկրաինական
արևելյան
տարածաշրջանների
նկատմամբ
ռազմական
հարձակումներն
այդ
լայն
հայեցակարգի
մասն
են
կազմում:
Եվ
նույնիսկ
Ուկրաինայի
արևելքում
անհաջողության
դեպքում
հայեցակարգում
կներառվեն
այլ
մեխանիզմներ`
արդեն
Կրեմլի
կողմից
ընտրված
եվրոպական
այլ
տարածաշրջաններում: