Beeline–ն առաջարկում է բջջային կապի ֆիզիկական անձ հանդիսացող
բաժանորդներին իրենց ծննդյան օրն այցելել Beeline
Վաճառքի և սպասարկման ցանկացած գրասենյակ և որպես նվեր ստանալ 1000
ներցանցային րոպե կամ 1000 ՄԲ Ինտերնետ։
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ըկերության մամուլի ծառայությունից,
նվերը ստանալու համար
անհրաժեշտ է ծննդյան օրը անձնագրով կամ անձը հաստատող որևէ փաստաթղթով ներկայանալ
Beeline գրասենյակ։ Եթե ծննդյան օրը համընկնում է հանգստյան կամ ոչ աշխատանքային
օրերի հետ, և գրասենյակը չի աշխատում, ապա բաժանորդը կարող է ստանալ անվճար ՄԲ կամ
րոպեները հանգստյան օրերին հաջորդող առաջին օրը:
«Beeline բաժանորդները
մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ նրանց գոհանակությանը և
բարձր գնահատականին արժանանալու համար։ Ծննդյան տարեդարձի կապակցությամբ մեր
առաջարկը պարզ, հարմար և հատուկ մեր բաժանորդների համար է», – նշեց Հայաստանում
Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք,
որ նվերը ստանալու համար բաժանորդը պետք է լինի բջջային համարի գրանցված
օգտատեր։ Անվճար րոպեները կամ ՄԲ-երը տրամադրվում են 7 օր ժամկետով: 7
օրյա ժամկետն լրանալուց հետո չօգտագործված րոպեները և ՄԲ-երը զրոյանում են: