Կառավարող ՀՀԿ
պատգամավորները խորհրդարանում դռնփակ հանդիպում են անցկացնում, հաղորդում է «Գալա»
հեռուստաալիքը: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, հանրապետականները քննարկում
են բյուջետային հարցեր, ներկա են նաև գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը և
Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը:
Պատասխանելով
այն հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին,
բյուջետային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե «այդպիսին է
ձևաչափը»: Նա ընդսմին ցանկություն է հայտնել պատասխանելու հարցերին, ասելով միայն,
թե քննարկվում են «տարբեր հարցեր»: