«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2016թ. մայիսի 11–ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետ՝ Շահառուներ) հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ազդակիր համայնքների ղեկավարները և համայնքների ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ընկերության աշխատողներ: Հանդիպումն անցկացվելու է բաց ձևաչափով, և դրան կարող են մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝ Թեղուտի լեռնահանքային համալիրի բնապահպանական անվտանգությունը, Ընկերության կադրային քաղաքականությունը և այլ հարցեր:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2016թ. ապրիլի 26-ից մայիսի 26-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարելի է ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2007 թվականի նոյեմբերին: Իր պաշարներով Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում, Քաջարանի պղնձի հանքավայրից հետո 1991 թվականին հանքավայրի սահմանված պաշարները կազմել են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ թվում` 1.6 մլն.տոննա պղինձ` 0.355% պարունակությամբ և 99 հազ. տոննա մոլիբդեն` 0.022% պարունակությամբ: Ընկերության բաժմետոմսերի 100% պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենտ Լիմիթեդե ընկերությանը, որի բաժնետոմերի 100%-ը պատկանում է «Արմենիան Քոփր Փրոգրամե ՓԲԸ-ին, որն էլ պատկանում է Վալերի Մեժլումյանին: Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Վալերի Մեժլումյանը, պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտահանվեն հիմնականում Եվրոպայի երկրներ: Նա նշել է, որ Թեղուտի նախագծում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրականացվել ենթակառուցվածքային բարեփոխումներ: Ինչ վերաբերվում է բնապահպանական ծրագրերին, ապա այստեղ նշվել է անտառատնկման ծրագիրը, որի համաձայն 375 հա անտառի փոխարեն, որը հանքավայրի մշակման նպատակով պետք է հատվի, կտնկվի 714 հա մակերեսով անտառ: «Թեղուտե ՓԲԸ մեծ ուշադրություն է դարձնում նաև Թեղուտի տարածքում գտնվող պատմա-մշակութային հուշարձանների պահպանմանը: