ԱԻՄ առաջնորդ , Հայաստանի
նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշել է սեպտեմբերի 8-ին
հացադուլ հայտարարել: Իր ակցիան Հայրիկյանը կանցկացնի նախագահի նստավայրի մոտ:
Քաղաքական գործիչը մտադիր է պահաջել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքականությունը լիովին
ձախողել են և պետք է դա հրապարակավ ընդունեն: «Մենք մեր հարևաների վերաբերյալ
համարժեք որոշումներ չենք կայացնում: 21-րդ դարում միայն Պուտինի նման աննորմալը
կարող է պատերազմ հրահրել, իսկ մենք առաջ ենք ընթանում` Ռուսաստանի պոչից բռնած:
Դրան հարկավոր է վերջ տալ», - հայտարարել է նա:
Նրա
ասելով, իր բազմաթիվ կողմնակիցներ իրեն հորդորում են հետ կանգնել այդ
մտադրությունից, կարծելով, որ հացադուլը, որպես բողքի ձև, արժեզրկված է երկրում:
Սակայն քաղաքական գործիչը պնդում է, որ հացադուլ են հայտարարում այն դեպքում, երբ
փորձում են ուշադրություն հրավիրել ինչ-որ խնդրի վրա, ուստի այդ քայլը հարկավոր է
համարել արդարացված: