Հայաստանում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, բացառապես տնտեսական բնույթ են կրում, սակայն դրանք փորձում են քաղաքականացնել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ԲՐԻԿՍ երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՙՇատ մեծ ուշադրություն է հատկացվում երիտասարդությանն ազգային օրակարգի ձևավորման հարցում, այդ թվում`այսպես կոչված, խաղաղ ցույցերի լույսի ներքո: Գիտեք, թե ինչպես սկսվեցին գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայի մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում. գայթակղություն կա օգտագործել դրանք հակակառավարական տրամադրությունները սրելու համար, թեև այդ իրադարձությունների արմատները զուտ տնտեսական են, բայց ինչ-որ մեկին, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի առաջ գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով՚,- հայտարարել է Լավրովը: