Arminfo.info



 Չորեքշաբթի, 16 Մարտի 2016 07:01

Ստեփանյան Դավիթ

Աղասի Ենոքյան. Հովիկ Աբրահամյանը կարող է միավորվել Ռոբերտ Քոչարյանի հետ` Սերժ Սարգսյանի դեմ իշխանության համար պայքարում

Աղասի Ենոքյան. Հովիկ Աբրահամյանը կարող է միավորվել Ռոբերտ Քոչարյանի հետ` Սերժ Սարգսյանի դեմ իշխանության համար պայքարում

 

Կիսվեք կառավարությունում մի շարք ղեկավար պաշտոններում վերջին հրաժարականների և նշանակումների պատճառների Ձեր վարկածով: Արդյո՞ք գործող նախագահի այդ նշանակումը պայմանավորված է կառավարման խորհրդարանական համակարգի անցմամբ և սեփական դիրքերն ամրապնդելու նրա ձգտմամբ:

 

Նպատակը հասկանալու համար անհրաժեշտ է այդ գործընթացը բաժանել երկու հիմնական փուլի: Առաջինը հիմնվում է ՀՀԿ և ՀՅԴ միջև համագործակցության շուրջ պայմանավորվածության վրա, ինչի առնչությամբ տեղի ունեցով երեք նախարարների փոփոխությունը: Երկրորդ փուլը ոչ մի առնչություն չունի նշանակվածների ոչ քաղաքական պատկանելության, ոչ մասնագիտական որակավորման հետ: Սերժ Սարգսյանը, պարզապես, պաշտոններ է տվել իր անմիջական շրջապատի մարդկանց, ովքեր, համապատասխանաբար, վայելում են նրա անձնական վստահությունը: Դրանով իսկ նախագահը լուծել է երկու հիմնական խնդիր: Կրկին առանձնացել է երկու նախարարությունները, որոնք միավորվել էին Հովիկ Արահամյանի կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելիս, ինչպես նաև պաշտոնանկ է արել այն նախարարներին, որոնց իր հետ բ երել էր Աբրահամյանը` Երվանդ Զախարյանին և Կարեն Ճշմարիտյանին:

Դրանով իսկ Սարգսյանն ակնհայտ կերպով ցույց տվեց իր դժգոհությունը վարչապետի քաղաքականությունից: Եվ, վերջապես, նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի հիման վրա  խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սարգսյանի համար չափազանց կարևոր է ամրապնդել սեփական իշխանությունը: Դեռ պարզ չէ, թե անձամբ նա ինչ պաշտոն կզբաղեցնի ընտրություններից հետո, սակայն «սեփական» նախարարներն իշխանական նոր բուրգի կառուցման ժամանակ նրան, հաստատ, չեն խանգարի

 

Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է իշխանության նոր համակարգում վարչապետության պահպանման իր հավակնությունների մասին: Արդյո՞ք իշխանության կառուցվածքում բոլոր փոփոխություններն ուղղված են առաջին հերթին նրա դեմ՝ որպես իշխանության համար պայքարում հիմնական մրցակցի:

 

Իշխանության համար պայքարում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը եղել և մնում է Ռոբերտ Քոչարյանը: Այնուամենայնիվ, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշակի պահի միանգամայն կարող է միավորվել Ռոբերտ Քոչարյանի հետ` Սերժ Սարգսյանի դեմ իշխանության համար պայքարում: Այդպիսով, վերջին բոլոր պաշտոնանկությունների տրամաբանությունը, ի թիվս այլ հանգամանքների, բացատրվում է նաև հանուն իշխանության պայքարով:

 

Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող կուսակցության հետևում նույնպե՞ս քոչարյականական հետք է նշմարվում:

 

Անշուշտ: Դժբախտաբար, Քոչարյանը շարունակում է քաղաքականությունում փոխանձանց օգնությամբ հանդես գալու փորձերը: Մենք դա տեսել ենք ԲՀԿ պարագայում, մենք դա տեսնում ենք այժմ` Վարդան Օսկանյանի նոր կուսակցություն ստեղծելու փորձերում: Երկու դեպքում էլ նրանց հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը դա հրաշալի հասկանում է:

 

Խորհրդարանական հանրապետության պայմաններում էլ երկրի միանձնյա կառավարումն իր ձեռքում պահելու Սերժ Սարգսյանի ձգտումը հստակ դիտվել է նրա նախաձեռնության առաջին իսկ օրերից: Արդյո՞ք գործող նախագահը կկառավարի երկիրը ՙգենսեկի ինստիտուտի՚ վերականգնման միջոցով, թե՞ կգնա ծեծված ճանապարհով և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

 

Ամենայն հավանականությամբ, գործող նախագահը կգնա վարչապետության, քանի որ «գենսեկի ինստիտուտի՚ վերականգնումը կարող է ավարտվել լիակատար անհաջողությամբ:Պատճառն այն է, որ նոր Սահմանադրությամբ, չիգիտեմ` զուտ պատահմամբ կամ էլ կանխամտածված, ՀՀԿ ղեկավար դերը, ինչպես ԽՄԿԿ դեպքում էր, ոչ մի կերպ ամրագրիված չէ: Այդ լույսի ներքո թե փաստացի, թե իրավաբանորեն 2017  թվականից հետո Հայաստանը կկառավարի, այնուամենայնիվ, վարչապետը:

 

Այսինքն՝ կարծում եք, որ 2017 թ. ընտրություններում հանրապետականները հերթական հաղթանակի երաշխիքներ չունե՞ն:

 

Կարծում եմ, նման երաշխիքներ, այնուամենայնիվ, կան: Առաջին հերթին դրանք կայանում են Հայաստանում ընդդիմության անհետացման մեջ: Ընդդիմությունը կամ չկա, կամ այն ամբողջովին վերահսկելի է: Երկրորդ երաշխիքը նոր Ընտրական օրենսգրքում է, ըստ որի՝ իշխանությունը Հայաստանում փաստացի վստահվում է օլիգարխներին: Իսկ օլիգարխների առանցքակետը Հայաստանում այսօր ՀՀԿ-ն է, այլ կուսակցություններում նրանք չկան:

Այնուամենայնիվ, իր գործողություններով Սերժ Սարգսյանն արդեն այսօր փորձում է վերաապահովագրվել: Որքան էլ նրա կամ ՀՀԿ ՙհագով կարված՚ լինի նոր Սահմանադրությունը, Հայաստանն, այնուամենայնիվ, վերածվում է խորհրդարանական երկրի: Իսկ խորհրդարանական երկրում իշխանափոխություն ավելի հաճախ է տեղի ունենում: Այդ պատճառով Սարգսյանը փորձում է նախապես ստեղծել համակարգ, որը կարող է սաղմնային վիճակում ոչնչացնել նման իշխանափոխությունը:

 

Նորացված Սահմանադրությամբ զգալի դեր է հատկացվում, այսպես կոչված, ՙերկրորդ կուսակցությանը՚, որը հանրապետականներից հետո ձայների քանակությամբ երկրորդը կլինի 2017 թ. ընտրություններում: Ձեր կարծիքով, գոյություն ունեցող կուսակցություններից ում է հատկացված այդ դերը:

 

Կարծում եմ՝ ՀՀԿ-ից հետո երկրորդ կուսակցությունը 6-րդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն կհանդիսանա, որն ընտրություներից հետո անպայման կոալիցիա կկազմի հանրապետականների հետ: Առայժմ ամեն բան այդ սցենարի ուղղութամբ է գնում:

Դաշնակցականները շատ լավ հասկանում են, որ ՀՀԿ հետ միությունը բավական կեղտոտում է իրենց: Ուստի այդ միությանն անդամակցելու համար իրենք պետք է հստակ երաշխիքներ ստանային, որ իշխանությունում կմնան նաև խորհրդարանական ընտրություններից հետո: Երկրորդ նման կուսակցությունը, որին Սերժ Սարգսյանը կնշանակի ընդդիմության դերում, կարծում եմ, ՙՕրինաց երկիրը՚ կհանդիսանա, որը կլինի շատ հարմար, ամբողջովին կառավարելի ընդդիմություն: Տվյալ պահին գոյություն ունեցող քաղաքական ճարտարապետությունում միայն այս երկու ուժերն են նկատվում:

 

ՙԲարգավաճների՚ հերթական արտահոսքը կուսակցության շարքերից ցույց է տալիս, որ իշխանությունն արդեն չի շտապում հաստատել սահմանադրական հանրաքվեով ԲՀԿ առջև ստանձնած պարտավորությունները: Տեսնու՞մ եք ԲՀԿ-ին ապագա կառավարությունում և հաջորդ գումարման խորհրդարանում:

 

Ոչ, չեմ տեսնում: Այդ կուսակցությանը, կարծում եմ, միանշանակ դեր չի հատկացվի հաջորդ կառավարության ձևավորման գործում: Ավելին, համոզված չեմ, որ նրանք կկարողանան ընդհանրապես հաղթահարել խորհրդարանական ընտրությունների շեմը:

 

Հասկանալով, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է՝ այնուամենայնիվ, չեմ կարող չհարցնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների Ձեր կանխատեսման մասին…

 

Դժվար է ասել, թե ինչ իրադարձույթունների ականատես կդառնա հայ հասարակայնությունը մինչև ընտրությունները մնացած մեկ տարվա ընթացքում: Սակայն, համոզված եմ, որ արդեն այսօր կարելի է ասել, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն իրենց տեղերը խորհրդարանում ապահովել են: Խորհրդարանում՝ որպես ընդդիմություն, կհայտնվի նաև ՙՕրինաց երկիրը՚:

Բնականաբար, ԱԺ-ում անհրաժեշտ կլինի նաև որևէ ոչ մեծ, ամենայն հավանականությամբ, ներկայումս ձևավորվող եվրոպամետ կուսակցություն: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն 2017 թ. ընտրությունների և հաջորդող ընտրությունների ժամանակաշրջանում բացառված չէ: Այդ պատճառով, կարծում եմ, Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վերջին միտումների լույսի ներքո՝ խորհրդարանում նման եվրոպամետ ուժի առկայությունը շատ կարևոր է, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերաապահովագրման տարր է հանդիսանում: Բացառում եմ նաև 6-րդ գումարման խորհրդարանում ՙԺառանգություն՚ և ՀԱԿ կուսակցությունների հայտնվելը:

 

Այսինքն՝ 2017 թ. խորհրդարանում հանրապետականների հետ պայմանավորվածություններ չունեցող քաղաքական ուժեր չե՞ն լինի:

 

Չեմ կարծում, որ նման ուժեր կարող են հայտնվել խորհրդարանում:

 

Ի՞նչ նկատի ունեիք՝ խոսելով Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական միտումների մասին:

 

Առաջին հերթին Ռուսաստանի աստիճանական թուլացումը՝ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում: Այդ պայմաններում Ռուսաստանի համար ավելի դժվար է դառնում պահպանել Կովկասում իր ազդեցությունը: Այստեղից հետևում է Բաքվից գործընկերների հետ ռուս պաշտոնյաների հանդիպումների հաճախացումը, Պուտին-Սարգսյան հանդիպումը, Մոսկվայի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունների հնչեցումը, որոնցում խոսք անգամ չկա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի մասին՝ այդ ձևաչափի լիակատար սպառման վերաբերյալ Բաքվի հայտարարությունների լույսի ներքո:

 

Այդ տրամաբանությունից է բխում նաև Հայաստանում ռուսամետ կուսակցության հայտնվելը՝ Ռուսաստանի հայերի միության ղեկավարի կողմից հայտարարվածի օրինակով…

 

Չեմ կարծում, որ Հայաստանում ռուսամետ կուսակցության հայտնվելը ձևավորվող քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում կարող է անհրաժեշտ լինել:

Երկար տարիներ ՙԲարգավաճ Հայաստանը՚ Սերժ Սարգսյանի գլխին կախված դագանակի գործառույթ է իրականացրել՝ Ռուսաստանի շահերին չհամապատասխանող նրա ցանկացած քայլի դեպքում: Եվ նա ազատվեց ԲՀԿ-ից՝ միայն այն բանցի հետո, երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիր ստորագրեց: Սակայն, չեմ բացառում վրացական սցենարի կրկնությունը Հայաստանում, և, համապատասխանաբար, ռուսաստանցի հայազգի օլիգարխների մուտքը հայկական քաղաքականություն:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթերԵրևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր
Richter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջևRichter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև
"Որոնվում է օմբուդսմենը" ինքնաշեն պաստառների պատճառով ոստիկանները բերման են ենթարկել մեդիառեսուրսի երկու աշխատակցի
Երեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցությունԵրեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցություն
Ղազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերՂազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրըՀայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի "Արարատ" հայկական գերեզմանատանը
Times. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջTimes. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ
Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարարՀայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումիցՀայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումից
Երևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահինԵրևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահին
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
Հայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
Իրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. ՎելայաթիԻրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. Վելայաթի
Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համարՀայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածություններըԼավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
Ընդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ էԸնդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ է
Առողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանըԱռողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանը
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկինԼոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկին
Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակիՀայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾ
Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկենԶինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
Ամերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալԱմերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալ
ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասներըԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
ԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխություններըԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ ՀայաստանինFreedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
Հայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրըՀայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց
Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի "Փոքրիկ ողբերգությունները"
Արցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջԱրցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջ
Կառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծըԿառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովիՇառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտումՔրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում
Դա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասինԴա այլ բան է. ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների բացակայության պատճառների մասին
Ծափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասինԾափահարությունները, որոնք մեզ շռայլորեն պարգեւեցին, երկար ժամանակ չեն լռի հիշողության մեջ. Սաթի Սպիվակովան՝ երևանյան հյուրախաղերի մասին
Կլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպումԿլաար. ԵՄ-ն ակնկալում է հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոտալուտ հանդիպում
Կլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող էԿլաար. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է
Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետՊաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետ
Ավստրալիան նոր դեսպան ունի ՀայաստանումԱվստրալիան նոր դեսպան ունի Հայաստանում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետ
Առողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասինԱռողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասին
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ֆրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզՖրանսիայի դեսպանը կրկին մեկնել է Սյունիքի մարզ
Իսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրաԻսրայելի ոստիկանությունը շարունակում է հարձակումները Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա
ANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասինANCA. ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մոռանա Արցախի մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ