Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման 13-րդ օրը կառավարության ներկայացուցիչները հմտորեն խուսափել են մամուլի ներկայացուցիչների հետ շփումից, որոնք երկար սպասել էին կառավարության շենքի ճեմասրահում: Հուլիսի 29-ին կառավարության հերթական նիստից հետո գործադիր իշխանության անդամները անտեսել են մամուլի ներկայացուցիչներին և չեն իջել նրանց մոտ, մինչդեռ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ակնկալում էին հավաստի տեղեկատվություն ստանալ` չստուգված տեղեկություններ չտարածելու նպատակով:
Պարզվել է, որ կառավարության նիստում արդիական են եղել Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների` երկու պետությունների տարածքում գտնվելու համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման հարցերը: Նաև նշվել է, որ Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները մեկը մյուսի երկրներում առանց վիզայի կարող են գտնվել մինչև 90 օր` սահմանված կարգով երկարաձգման հնարավորությամբ: Համաձայնագրերի նախագծերը ներկայացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Առողջապահության նախարար Արմեն ՄՄւրադյանն իր հերթին հաղորդել է, որ Հայաստանն ու Տաջիկստանը կհամագործակցեն առողջապահության ոլորտում` համատեղ քայլեր ձեռնարկելով բԺշկական տեխնոլոգիաների զարգացման և նյութատեխնիկական բազայի ամրապնդման ուղղությամբ: